Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ասում են

Ասում են
16.03.2022 | 07:24

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ վճռվում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքը, որը պետք է վճռեր աշխարհի նոր կառուցվածքը: Այսինքն, եթե Գերմանիան հաղթում էր, միանգամից 24 թուրքական դիվիզիա, որ տեղավորվել էին սահմանից այն կողմ և սպասում էին Ստալինգրադի ճակատամարտի ելքին, պատրաստ էին հարձակվելու և հարավային ճակատը բացելու: Տեսանք, թե ինչքան հայ հերոսներ մինչև վերջին կաթիլ արյունը կռվեցին ռուս եղբայրների հետ:


Ես զուգահեռ եմ տանում Ստալինգրադի ճակատամարտի և նրա միջև, ինչ տեղի է ունենում այսօր ՈՒկրաինայում: Դա պատերազմ չէ, դա ազատագրում է ուկրաինական ժողովրդին նեոֆաշիզմից և այն ուժերից, որոնք ջանասիրաբար այս տարիների ընթացքում քանդել են հետխորհրդային երկրները և փորձել են իրենց օրակարգը թելադրել այս ժողովուրդներին:


Արագած Ախոյան

Դիտվել է՝ 35438

Մեկնաբանություններ